26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն է ՀՅԴ-ին հեռացրել կոալիցիայից. Ժամանակ

«Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլևս այդպիսի հուսալի գործընկեր պետք չէ:

ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանն արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել Հանրապետական կուսակցության  ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, և խմբակցության անդամներից չորսը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկեն հօգուտ Փաշինյանի: Սակայն ՀՀԿ-ականներին զայրացնում է այս լկտիությունը, և նրանք մերժում են Դաշնակցության այս առաջարկը՝ պահանջելով, որ ՀՅԴ-ն կամ՛ հանդես գա միասնական դիրքորոշմամբ, կա՛մ ուղղակի դուրս գա կոալիցիայից»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ