07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերի վրա. Փաշինյան

«Սա նշանակում է, որ «Հանրապետական» կուսակցությունում ամբողջությամբ խառնաշփոթ է, քանի որ նրանք հայտարարել էին, որ պատրաստ են բանակցությունների, սակայն ինչպես տեսնում եք, պարոն Կարապետյանի տեղը դատարկ է»,-այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր նա ՀՀԿ-ի կողմից բանակցությունների մանդատ ունեցող, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր բանակցությունների, սակայն նա մերժել է դրանք անցկացնել լրատվամիջոցների ներկայությամբ:

«Կարեն Կարապետյանը երևի թե չի հասկանում երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը»,-ասաց նա: Վերջինս ընդգծեց՝ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին, հենց այդ պատճառով էլ չի եկել:

Փաշինյանը հորդորեց բոլորին մայիսի 1-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները: Նշենք, որ հենց այդ օրն է կայանալու վարչապետի թեկնածուի քննարկումը խորհրդարանում:

Հարցին, թե քվեարկության առումով հստակություն կա ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ, նա պատասխանեց. «Հույս ունեմ, որ շուտով իրենց դիրքորոշումը նրանք կհստակեցնեն ու կհայտարարեն այդ մասին»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ