25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ ինչու է Փաշինյանը Ծառուկյանի հետ դռների հետեւում հանդիպում

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար և ՀՀԿ-ի կողմից բանակցության մանդատ ունեցող Կարեն Կարապետյանը, կարծում եմ, ինքը կորոշի մասնակցել այդ հանդիպմանը, թե չմասնակցել և ընդունել այդ առաջարկը, թե ոչ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կարեն Կարապետյանին արած բանակցային հրավերի մասին : Վերջինիս Փաշինյանը վաղը կեսօրին հրավիրել է Մարիոթ հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները, իսկ պայմանն այն է, որ դրանք լինելու են լրագրողների ներկայությամբ: 

Շարմազանովը նշեց, որ երեկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների հանդիպման, իրենց համար օրակարգը բաց է: «Մենք նույնը ակնկալում ենք նաև մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ չսահամանափակեն: 

Իմ կարծիքով՝ ուղիղ եթերում բանակցություններ չեն լինում, կարելի է վերջում ասուլիսով հանդես գալ, բայց ուղիղ եթերում բանակցություններ չանել: Ավելին, պարոն Փաշինյանն անկեղծ չի առնվազն այս հարցում: Այսօր ինքը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ դռների հետևում»,-ընդգծեց նա:

Վերջինս հարցնում է, թե այդ ինչու Գագիկ Ծառուկյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ գործիչների հետ հանդիպումները նույն ներքաղաքական թեմայով առանց լրատվամիջոցների են ընթացել, իսկ ՀՀԿ ներկայացուցչի հետ հանդիպումը պիտի ուղիղ եթերով լինի: «Եթե դու ժողովրդից թաքցնելու բան չունես, ինչո՞ւ ես Ծառուկյանի հետ առանց լրատվամիջոցների հանդիպում, երկակի ստանդարտներ են: Գագիկ Ծառուկյանի հետ էլ է չէ ներքին քաղաքականությունից խոսացել, բա դա ինչպե՞ս է լինում»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ