09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄՄ–ին անդամակցելուց հետո կփոխվի Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ” թերթը գրում է.

Մաքսային Միությանն անդամակցելուց հետո սպասվում է, որ կփոխվի Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը։ Ենթադրվում է, որ վառելանյութի շուկայում կակտիվանա ռուսական նավթամթերքների շրջանառությունը։ Չնայած հիմա էլ դրանց ծավալները փոքր չեն։

Ինչպես հայտնի է, Հայաստանն առանց մաքսատուրքերի ռուսական նավթամթերքի ներկրման 300 հազար տոննայի քվոտա է խնդրել։ Դա գրեթե այնքան է, որքան հայաստանյան շուկայի ամբողջ պահանջարկը։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 328 հազար տոննա տարբեր տեսակի նավթամթերք։

Վառելանյութի հայաստանյան շուկայում առաջիկայում ակնկալում է ակտիվ գործունեություն իրականացնել “Ռոսնեֆտ” ընկերությունը։ Վերջինս դրա համար արդեն որոշակի հիմքեր ստեղծել է։ Մասնավորապես անցած տարի այն “Օյլ տեխնո” ընկերության հետ ստորագրեց համաձայնագիր նավթամթերքների մարկետինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ։ Վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվության համաձայն, համատեղ ձեռնարկությունը բանակցում է վառելանյութի շուկայի մասնակից “Միկա լիմիթեդին” պատկանող բենզալցակայանները ձեռք բերելու համար։

 Եվ դա պատահական չէ: Մի կողմից ռուսական նավթամթերք ներմուծումը մաքսատուրքից ազատելը, մյուս կողմից այլ երկրներից կատարվող ներկրման ժամանակ մաքսատուրք մտցնելը մրցակցային բարենպաստ դաշտ են ստեղծում հայաստանյան շուկայում նաև ռուսական բենզինի իրացման համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ