26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին քայլն էր» /տեսանյութ/

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է ՝ Հայաստանում կատարվեց թավշյա հեղափոխություն, բայց  այդ գործընթացը  նոր-նոր միայն սկսվել է, դեռ շատ անելիքներ կան։ 

«Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին քայլն էր։ Հիմա սկսվելու է հեղափոխության բուն գործընթացը, որը  տևական և բարդ է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Արմեն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝   քաղաքացիական անհնազանդությունների առաջնորդների ու իշխանության ներկայացուցիչների բանակցությունները շարունակվելու են,   քանի որ, ըստ էության, այլընտրանք  չկա։

«Բանակցությունների արդյունքում մեզ հաջողվելու է զերծ մնալ ցնցումներից։ Այլևս միանշանակ է՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ դրա համար երկու  հիմնական պատճառ  կա․  առաջին՝  նա շարժումը ղեկավարել է՝ այդ կերպ նաև  Սերժ Սարգսյանին  պարտադրելով հրաժարական տալ, այն է՝  արտահերթ ընտրությունների նախադրյալը ստեղծել է ինքը,  երկրորդ՝ նոր վարչապետն, առաջին հերթին, պետք է իրականացնի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ՝ ունենալով իշխանական լծակներ», –  ասաց բանախոսը՝ շեշտելով՝   ակնհայտ է՝ ժողովրդի շրջանում այսօր  վստահության ամենամեծ պաշարն ունի Նիկոլ Փաշինյանը։

«Ուստի, նրա կազմակերպած ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունն առավել մեծ կլինի», –  ասաց բանախոսը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ