26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծանր փորձություն է սպասվում. Առավոտ

Դատելով զարգացումների տրամաբանությունից՝ 27- ամյա Հայաստանի 16-րդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Նրա սկսած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխու­թյունը հաջողվել է: Եվ հայտնի «Գեներալները նախապատրաստ­վում են անցած պատերազմին» խոսքի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հե­տո շատերը հայտարարեցին, որ միանում են թավշյա, ոչ բռնի, ժո­ղովրդական հեղափոխությանը:

Ու սա լուրջ մարտահրավեր ու փորձություն է Նիկոլ Փաշինյանի, ռիսկ ու վտանգ՝ ՀՀ քաղաքացիների համար: Դիմացավ գայթակ­ղությանը Նիկոլը՝  բան կփոխվի, չդիմացավ՝ կփոխվեն անձերը, ՀՀ քաղաքացու կյանքում բան չի փոխվի: Թավշյա, ոչ բռնի, ժո­ղովրդական հեղափոխությանը միանում են մարդիկ, որ Հայաս­տանի այսօրվա վիճակի մեջ մեղք ունեն:

Օրինակ՝ 1999-2012 հատ­վածում՝ 13 տարի, Գյումրին ղե­կավարած, կուսակցությունից կուսակցություն «արտագաղթած», քրեական աղմկոտ պատմություն­ներից անպակաս Վարդան Ղուկասյանը: Նա, նրա որդին 13 տարի ասպատակում էին Գյումրին ու չէին էլ մտածում ժողովրդի մա­սին, էլ ուր մնաց հանուն ժողովր­դի թավշյա, ոչ բռնի, ժողովրդա­կան հեղափոխություն անեն: Կամ ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը, որի անունը կապվում էր Տավուշ­ում ապօրինի անտառահատում­ների հետ:

Կամ ողջ ՀՅԴ-ն, որ վերջին 10 տարում Հանրապե­տական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի կամքն է կատարել, հարկ եղած դեպքում նաեւ ընդդի­մություն ձեւացել ու հիմա՝ հեղա­փոխության վերջում, միացավ ժո­ղովրդին: Ու էլի շատերը: Հիմա Հայաստանի ապագա վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը պիտի կարողանա ազատվել այս ծանր «ժառանգությունից»:

Երեւանում «Նի-կոլ, վար-չա-պետ» վանկար­կող մարդիկ Գյումրիում ու Տավուշ­ում չեն հասկանա, եթե վարչա­պետ Նիկոլը տեղ տա Վարդան Ղուկասյաններին, Սուրեն Մանուկ­յաններին, ՀՅԴ-ներին, ԲՀԿ-ներին: Մարդիկ «Նի-կոլ, վար-չա-պետ» էին վանկարկում, ոստիկանների բռնությունը տանում՝ հուսալով, որ կազատվեն ամեն տեսակ անօ­րեններից: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի արդարացնի այս մարդկանց սպասելիքները:

Միայն այս պարագայում կարելի կլինի ասել, որ 2018 թվականի ապրի­լին Հայաստանում հաղթեց թավշյա, ոչ բոնի, ժողովրդական հեղափոխությունը, ու մարդիկ սկ­սեցին շնչել: Հակառակ դեպքում Հայաստանում իշխանական լծակներին տիրանալու պայքա­րում երիտասարդը կհաղթի տա­րեցին ու վերջ: Վարդան Ղուկասյանները կշարունակեն ասպատա­կել Գյումրիները, Սուրեն Մանուկ­յանները կշարունակեն ապօրինի հատել անտառները, ՀՅԴ-ները կշարունակեն իշխանավորի կա­մոք ընդդիմություն ձեւանալ, ու Հայաստանում չի դադարի արտագաղթը:

ԲՀԿ-ներն էլ կշարու­նակեն անել այն, ինչ արել են մինչ օրս:  Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշ­ինյանն ասաց, որ ոչ մի հարուս­տի ձեռքից ունեցվածքը չեն խլե­լու, բայց բոլորի համար խաղի կանոնները նույնը պիտի լինեն, անբարեխիղճ մրցակցություն չի լինելու: Նույնը պիտի ասի քաղա­քական դաշտի խաղացողների համար, ոչ ոքի գործունեությունը չի սահմանափակվելու, բայց բոլո­րը պիտի հավասար լինեն, ոչ ոք քծնանքով, կեղծավորությամբ առաջ չի գնալու, նման պահված­քը որակվելու է «անբարեխիղճ մրցակցություն» եւ պատժվելու է:

Պատմությունից հայտնի է, որ հին աշխարհում, երբ հաղթանակած զորավարները վերադառնում էին պատերազմից եւ արժանանում հանրության գովքին, թիկունքում կանգնած ստրուկը անընդհատ կրկնում էր’ «Memento mori»՝ «Բոլորս էլ մահկանացու ենք» կամ «Հիշիր մահվան մասին»: Հին աշխարհում վստահ էին, որ սա մար­դուն օգնում է սթափ նայել կյան­քին:

Հին աշխարհը չկա, Հայաս­տանում նոր վարչապետ կա, որին խոնարհվում են բոլոր նրանք, որոնց «փեշակը» վարչապետներին խոնարհվելով յուրային դառնալն ու սեփական հարցերը լուծելն է եղել մինչ օրս: Հայաս­տանի քաղաքացիներին նոր, բա­րեկեցիկ ու արժանապատիվ կյանք խոստացած ու վարչապետ դարձած գործիչը պիտի հետեւի հին աշխարհի զորավարների օրի­նակին: Այլ ելք չկա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ