26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեզ նոր կուռքեր պետք չեն. Հրապարակ

Հայտնի ասացվածքն ասում է՝ պարտությունն անտեր է, հաղթա­նակը շատ տերեր ունի: Այս օրե­րին հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ ապշում ես, թե մարդիկ ինչքան կա­րող են արժանապատվությունից ու խելքից զուրկ լինել, շահամոլ ու մանրախնդիր, որ միանան մի շարժման, որին ընդամենը օրեր առաջ փրփրաբերան քննադատում էին: Հայտարարում էին՝ մենք գնա­հատականներ կտանք ապրիլի 19- ին, հույս փայփայելով, որ շարժումը կպարտվի, Սերժ Սարգսյան վարչա­պետի ընտրությունը կդառնա իրո­ղություն, եւ իրենք կկարողանան չարախնդալ՝ բա որ ասում էինք:

Ինչպես կարող է քաղաքական ուժը, որի ամենանշանակալից լոզունգը «Հին ընկերները չեն դավաճանում» ասույթն էր, եւ որը 2 տարի առաջ, ողջ հանրության թուքումուրն ուտե­լու գնով մտավ կոալիցիա, դժվար պահին լքի իր գործընկերներին՝ Հանրապետականին: Ինչքան պետք է մարդիկ անամոթ լինեն, որ ողջ կյանքը ՀՀԿ-ականի կրծք­անշանը կրելուց, ՀՀԿ-ի կերակրատաշտից օգտվելուց, նրա շնորհիվ ծաղկել-բարգավաճելուց հետո այս­օր «Մերժիր Սերժին» բղավեն՝ միա­նալով ՀՀԿ-ի դեմ մղվող պայքարին:

Սրանց մեջ թասիբի, ընկերության, հավատարմության նշույլ անգամ չկա: Եվ վերջապես, տարրական բարոյականությունն ասում է, որ ըն­կածին չեն խփում, իսկ «եզն ընկավ, դանակավորը շատացավ» ասաց­վածքն անբարոյականների մասին է՝ ամոթ է այդպիսի պահվածքը քո թեկուզ նախկին նախագահի, քո կուսակցության, գործընկերների հանդեպ: Այսօր մենք հետեւում ենք հանրապետականների տրանսֆոր­մացիային՝ արձանագրելով նրանց դավաճանությունը, թուլամորթու­թյունը, դասալքությունը, Նիկոլ Փաշինյանին ուղղված քծնանքը: Մնում է հուսալ, որ Փաշինյանն իր մեջ ուժ կգտնի եւ չի գայթակղվի նախկին քլնգողների քծնանքից ու չի մեծամտանա հան­րային հիացմունքից: Սեզ նոր կուռքեր պետք չեն:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ