05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Եվրոպայում չհասկացվության մթնոլորտ կա՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ ողբերգություն չպիտի դարձնել այն, որ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չի ընդունվել համատեղ հայտարարություն:

՛՛Ողբերգություն տեղի չի ունեցել, պիտի նիստ անեինք ու համատեղ հայտարարություն անեինք՛՛,-ասաց Վարդանյանը, ապա հավելեց, որ ինքը կողմ կլիներ, որ ԵԽ-ի առաջարկած փաստաթուղն ընդունվեր:

Նշենք, որ պատվիրակության ղեկավարի՝ Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ ԼՂՀ-ի հետ կապված ՀՀ ԱԺ-ի ու ԵԽ-ի համատեղ փաստաթուղթը չէր կարող ընդունվել տարբեր մոտեցումների համար: Վարդանյանն այսպես չի կարծում:

Սակայն միաժամանակ նա էլ հայտնեց, որ Եվրոպայում չհասկացվածության մթնոլորտ կար սեպտեմբերի երեքի հայտնի որոշումից հետո: 

՛՛Մեր նպատակն էր փորձել բացատրել եվրոպացի մեր գործընկերներին իրավիճակը, Հայաստանի առկա հնարավորություններն ու դժվարությունները և նաև այն, ինչ մեր քաղաքականությունն է, որ Մաքսային միությունը փաստ է, բայց մենք ցանկանում ենք ձևավորել նոր օրակարգ ԵՄ-ի հետ, որը չի հակասի: Դրանցի հետո եղել էր Եվրախորհրդաանի բանաձևը, որտեղ ԼՂՀ-ի վերաբերյալ ոչ հայանպաստ որոշում կար:

Մենք կարող էինք հասնել համատեղ փաստաթղթի ստորագրությանն, և չստորագրումը հետևանքներ ունենալու է, ամբողջ պատմությունը մոռացվելու է ու հիշվելու է, որ սեպտեմբերի երեքից հետո ՀՀ ու Եվրոպայի խորհրդարանները իրենց համատեղ պատմության ընթացքում չկարողացան համատեղ փաստաթուղթ ստորագրել՛՛:

Վարդանյանը մտահոգություն ունի, որ այս քայլով Հայաստանը կկորցնի ԵՄ-ի իր բարեկամներին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ