05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրոպական լիդերների նման հայտարարությունները Եվրոպայի դիրքորոշումն են Թուրքիայի նկատմամբ. թուրքագետ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Արգելա Մերկելի` Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված կոչին` ընդունելու պատմական սխալն ու բացելու Հայաստանի հետ սահմանը, թուրքագետ Լեւոն Հովսեփյանն ասել է, որ Էրդողանի Գերմանիայում գտնված ժամանակ թուրքական մամուլը մանրամասն լուսաբանել է վարչապետի այցը:

“Որոշ ժամանակ անց Հուրիյեթը հրապարակում է Մերկել- Էրդողան այդ զրույցը, սակայն թե ինչ ֆորմատով է կայացել այն, հայտնի չէ: Եթե մենք ընդունենք, որ Մերկել-Էրդողան զրույցի ժամանակ իսկապես նման խոսակցություն եղել է ու դրան զուգակցենք Օլանդի այցը Թուրքիա եւ Ցեղասպանության մասին նրա հայտարարությունը, կնկատենք, որ սրանք միտումներ են”,- նշել է թուրքագետը` հավելելով, որ այս ամենը առնչվում է 2015 թվականի հետ:

Բանախոսի խոսքով` Եվրոպական լիդերների նման հայտարարությունները Եվրոպայի դիրքորոշումն են Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ, թուրքագետի կարծիքով` որքան մոտենա 2015-ը, այնքան Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից գործողություններ կլինեն:

“Եվ պետք է ակնկալել, որ յուրաքանչյուր պետություն հանդես է գալու իր շահերից, բայց պետք է հուսալ, որ դրանք կհամընկնեն նաեւ խնդրի իրատեսական լուծման եւ մեր ակնկալածի հետ”,- ասել է Լ. Հովսեփյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ