17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Այսօր Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է

 Այսօր լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է: 

Ալբերտ Վաղարշակի Ազարյան ծնվել է 1929, փետրվարի 11-ին: Նա հայ մարմնամարզիկ է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձակն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց ”Ազարյանական խաչ”։

Ալբերտ Ազարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը (1956)։

Նրա որդին` Էդվարդ Ազարյանը նույնպես մարմնամարզիկ է` օլիմպիական չեմպիոն (1980):

Henaran.am-ը շնորհավորում է սիրելի մարզիկին` ցանկանալով առողջություն ու հաջողություններ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ