08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օպերայի դերասանները բեմում չեն լինի՝ դուրս են եկել Ազատության հրապարակ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմը: “Անուշ” օպերայի անձնակազմը իր բողոքը արտահայտել է նախապես հայտարարված ներկայացմանը ՝ բեմ դուրս չգալով:Երեկ  փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումըայդպես էլ չի կայացել:

Դերասանները այսօր  դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել են նաեւ “Դեմ եմ”-ի անդամները։

Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը։ Այս պահին անձնակազմի անդամները բացատրում են նրանց, թե ներկայացումն ինչու չի կայացել։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5% վճարները։ Հանդիսատեսը ոչ միայն չի դժգոհել, այլեւ ողջունել է անձնակազմի քայլը ծափահարություններով։ Ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են։

 “Դեմ եմ”  նախաձեռնությունը կոչ է արել բոլորին շարժվել դեպի Օպերա և սատարել Օպերայի աշխատակիցներին:

Օպերայի աշխատակիցները հավաստիացնում են, որ կմոռանան բեմի մասին այնքան ժամանակ, մինչև իրենց օրինական պահանջը հաշվի չառնվի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ