02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Աշոտ Սուքիասյանը կբերվի Հայաստան անկախ իր կամքից. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրավաբան Արա Ղազարյանն իրենց թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Վրաստանում իր արտահանձնման մասին որոշմանը սպասող Աշոտ Սուքիասյանը կարող է հարց բարձրացնել, որ եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և մնում է՝ վրացական իշխանությունները որոշեն:

՛՛Նա հավելել է, որ նման որոշումները տարբեր ժամկետում են կայացվում, օրինակ, Ռուսաստանում, համակարգի անգործության հետևանքով, եղել է դեպք՝ մինչև 1 տարի տևել է, բայց եթե խնդիրներ չկան, կարելի է 1-2 ամսում ամբողջ գործն անել։ 

Իսկ մեր հարցմանն ի պատասխան, թե գործի նյութերի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնել են, որ դեռ անցած տարի հունիսին որոշում է կայացվել ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), ներկայումս Վրաստանից արտահանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և Ա. Սուքիասյանը բերվելու է Հայաստան անկախ իր կամքից՛՛,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ