17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ եւ ԵԿՄ համագումարները՝ նույն օրը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ, շաբաթ օրը և ԵԿՄ-ն է համագումար հրավիրել, և ԲՀԿ-ն։ Ավելին՝ խոսակցություն կար, որ ԲՀԿ համագումարը լինելու էր ժամը 12-ին, սակայն տեղափոխվել է ԵԿՄ-ի ժամին՝ 11-ին։

՛՛ԲՀԿ նախորդ համագումարը, որը հրավիրվել էր Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչպես կասեր ՛՛Մուլտի գրուպի՛՛ կառավարիչ Սեդրակ Առուստամյանը, ՛՛գրանդիոզ՛՛ միջոցառում էր։ ՛՛ՍՈւ-35՛՛-եր էին ՛՛թռչում՛՛՝ ցուցանելու համար ԲՀԿ հզորությունը։ Այս անգամ ԲՀԿ-ն ՛՛տնեցիներով՛՛, համեստ հավաքվելու է ՛՛կանյաչնիում՛՛, որևէ-մեկին հրավերք չի ուղարկել, որովհետև ՛՛որևէ մեկը՛՛ հասկացրել է, որ չի գալու, այլ գնալու է ԵԿՄ համագումար։

Չնայած շատերն ասում են՝ ԲՀԿ-ի ՛՛լուռն՛՛ ավելի վտանգավոր է, քան ՛՛աղմուկը՛՛։ Ինչ վերաբերում է ԵԿՄ համագումարին, այն անցկացվելու է ՄՀՀ փոքր դահլիճում, ինչպես ասացինք, հրավիրված են Սերժ Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀԿ-ական վերնախավը։ Չի հրավիրված միայն Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, որի հետ վաղեմի հակասություններ ունեն։ Ի դեպ, ասում են՝ ԵԿՄ համագումարում այլ հետաքրքիր դեմքեր էլ են լինելու՛՛,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ