01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրեական հեղինակության եղբոր սպանությունն ու մեկ տոննա հերոինը կա՞պ ունեն իրար հետ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի /Կայարանցի Թևոսիկի/ եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ:

“Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։ Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մեր գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որևէ կապ ունի հունվարի 17-ին հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ էության, չի հերքել նման կապի հնարավորությունը։ 

Ոստիկանության՝ մեզ ուղարկված գրավոր պատասխանը ներկայացնում ենք տառացիորեն.

“Արթուր Սաֆարյանի սպանության փաստով ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ, հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է”,– նշված է պատասխանում”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ