05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”88-ը բոլորիս փառավոր անցյալն է, բայց այն կրկնվելու հատկություն չունի”

”Քիչ առաջ աչքովս ընկավ ”Ղարաբաղ” կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում նա խոսել էր հեղափոխության հնարավորության մասին՝ ”ամբողջ ժողովուրդ-նեղ շրջանակ” բանաձևով։

Մանուչարյանի կարծիքով` հատվածական ակտիվացումը վտանգավոր է, որովհետև գործիք կարող ենք դառնալ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի համար։ Գուցե Մանուչարյանի ասածի մեջ ճշմարտություն կա, սակայն ”ամբողջ ժողովրդի” վրա հղում անելն արդեն ի չիք է դարձնում հեղափոխության հնարավորությունը։

”Ամբողջ ժողովուրդն” ոտքի է կանգնում կամ արտաքին ուժի դեմ՝ ազգային հողի վրա, կամ էլ՝ համաշխարհային արմատական փոփոխությունների ժամանակաշրջանում, ասենք՝ ԽՍՀՄ փլուզումը։
88-ի պարագայում՝ երկու հիմքերն էլ առկա էին։

Երկրի ներսում՝ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի ժամանակ, ”ամբողջ ժողովուրդ” հասկացությունը չի կարող գործել, որովհետև նույն հասարակությունն օբյեկտիվորեն շերտավորված է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական հանգամանքներից ու շահերից ելնելով։

88-ը մեր բոլորիս փառավոր անցյալն է, բայց այն կրկնվելու հատկություն չունի, եթե նույնիսկ ոմանք դեժյավյուի ցանկություն ունեն…”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ