24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի հրաժարականը ոմանք շատ ծանր են տարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու և ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, հատկապես՝ կին պատգամավորներն արտասվել են:

 Կուսակցության ներսում խոսվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կդադարի նման կուռ կուսակցություն լինելուց և կբաժանվի թևերի, ապա գուցե առհասարակ պառակտվի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ