Թողեք լավ աբրինք, ինչ գուզեք․ մեծմանթաշցի ցուցարարը ոստիկանին /տեսանյութ/
Այսօր առավոտյան Մեծ Մանթաշի գյուղացիներն էին ոտքի կանգնել ու փակել Երևան Գյումրի ճանապարհը: Ճանապարհը փորձել էին բացել ոստիկանները, մարզային ոստիկանության աշխատակիցները հասել էին գյուղ ու փորձում էին համոզելով բացել ճանապարհը, բայց ցուցարարները անդրդվելի էին:
Երիտասարդ ցուցարարներից մեկը ասում էր. “Թողեք լավ աբրինք, ինչ գուզեք”, ինչին ի պատասխան ոստիկանը ևս համաձայնեց, որ բոլորն են ուզում լավ ապրել ու շարունակեց համոզել բացել ճանապարհը: Մեկ այլ երիտասարդ ցուցարար էլ ասաց.
“Էստեղ մեզի կհամոզեք ճամփեն բացենք, էն մյուս մարզում ուրիշ ոստիկան կսե ճամփեն բացեք, հբը մենք ընչի ենք եկել էստեղ հավաքվել”: