24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշոտը 250 դեղին վարդ էր գնել. նվիրեց ակցիայի մասնակիցներին

Մոտ 30 րոպե Նիկոլ Փաշինյանն ու մյուս ցուցարարները փակել էին Նոր Նորքի առաջին զանգվածի կենտրոնական փողոցը՝ Գայի արձանի հարակից տարածքում: Ապա նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պահանջելով դադարեցնել քայլերթը: Մինչև պատգամավորն ու Օսիպյանը քննարկում էին, այդ ընթացքում մի քանի երիտասարդներ դեղին վարդեր բերեցին ու բաժանեցին քայլերթի մասնակիցներին: Աշոտ անունով երիտասարդն, ով վարդեր էր բաժանում, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շուրջ 250 վարդ է գնել, իսկ դեղին, քանի որ դա հեղափոխության խորհրդանիշ , իսկ վարդը՝ խաղաղության:

Ապա Փաշինյանը հայտնեց, որ շարժվում են դեպի Ավան, ինչպես նախապես ծրագրավորել  են, նրանք շենքերի արանքով շարունակեցին ճանապարհը, ապա կանգնեցին, որպեսզի Փաշինյանը նորից քննարկում անի Օսիպյանի հետ:

Ակցիայի մասնակիցները ձեռքերով ծափ են տալիս:31102461_1609093519211769_3684578874743586816_n 31091830_1609093572545097_5214415954649284608_n 31081663_1609093689211752_3577663016893677568_n 31052254_1609093719211749_3039480859968143360_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ