17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ահազանգ կա, որ ոստիկանական բաժանմունքներում արգելված արարք կատարողներին պարտադրում են հանձնել մատնահետքեր. Ա. Զեյնալյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է, որ ստացել է ահազանգ այն մասին, որ ոստիկանական բաժանմունքներում ՎԻՎ 182 հոդվածով` արգելված արարք կատարելու մեջ մեղադրվողներին պարտադրում են հասակը չափող սանդղակի մոտ լուսանկարվել և հանձնել մատնահետքեր:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ ոստիկանությունը նման պահանջ ներկայացնելու օրինական հիմք չունի, այդ պահանջը «ոչ օրինաչափ» է և կասկածյալը կարող է հրաժարվել այն կատարելուց:

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն անձին ազատում է` իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու, ապացույց ստեղծելու պարտականությունից, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

««Ենթադրելու» «ողջամտությունը» որոշում է, «ենթադրում» է անձը, ով տիրապետում է ցուցմունքին: Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»,-գրել է Արտակ Զեյնալյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ