07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկխոսության առաջարկը ծիծաղելի է. Փաշինյան

ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ասել է, որ վստահ են, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով իրավական դաշտում: «Սա չափազանց կարևոր հայտարարություն է, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգյանը կորցրել է նաև Ռուսաստանի աջակցությունը, և ուրեմն քայլ արա, մերժիր Սերժին»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի  իշխանությունը երկխոսության առաջարկ է անում:  «Իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է ՀՀ ժողովրդին»,-ասաց նա, ապա հավելեց, որ իրենք պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ:

Փաշինյանը հայտարարեց, որ իրենք վրեժխնդրության կողմ չեն, և եթե Ս. Սարգսյանն օր առաջ հրաժարական տա, միայն  ու միայն օգուտ կտա ինքն իրեն ու ՀՀ-ին: Նա նշեց, որ այդ հրաժարականից հետո Ազգային ժողովը վարչապետ պիտի ընտրի ժողովրդի թեկնածուին, ապա պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններն էլ պիտի լինեն իսկապես ազատ ու արդար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ