24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Դուրս եկեք դերասաններ, բոլորդ, եկեք, ժողովրդի կողքը եղեք. դերասանուհիները միացան

Դերասանուհիներ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը քիչ առաջ Հանրապետության հրաարակում ելույթ ունեցան և կոչ արեցին շոու բիզնեսի ներկայացուցիչներին միանալ այս շարժմանը: «Դուրս եկեք դերասաններ, բոլորդ, եկեք, ժողովրդի կողքը եղեք, ժողովրդի մեդալները պիտի վայելեք, ոչ թե մեդալները: Ես ուզում եմ տեսնել վարչապետ Նիկոլին, միայն Նիկոլին»,-ասաց նա:

Ստեփանյանն էլ ասաց, որ հայ ազգը այսքան ազնիվ ու միասնական է այսօր, և դա հպարտության տեղիք է տալիս: «Ես ձեզ հետ եմ, կամ ու կլինեմ, սիրելիներս: Ես այսօր ապշած եմ մի փաստի վրա, որ մենք այսօր ունենք նման երիտասարդություն, ես երջանիկ եմ դրա համար: Այս երիտասարդությունը այն սերմն է, որը ժայռի վրա էլ գցես, պտղատու ծառ կաճի»,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ