16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանները հակամարտության մեջ կմտնե՞ն ըմբոստ զանգվածների հետ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ վերջին օրերին  քաղաքացիական անհնազանդությունների հետևելով՝ պարզ է դառնում՝ ոստիկանները դեռևս չունեն հրաման ամենակոշտ ձևերով, ինչպես կարող են,  ցրել ցույցերը։ Այս մասին քաղտեխնոլոգը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ 

«Քանի որ այս շարժումը տարիքային առումով հիմնականում երիտասարդական շարժում է, կարծում են՝ առայժմ ոստիկանությունը փորձում է կետային հարվածներով, երիտասարդներին որոշ ժամանակ մեկուսացնելով՝  առավելապես ճնշում  գործադրել նրանց ծնողների վրա, որպեսզի ծնողները, որոնք ավելի լավ են պատկերացնում մեր իրավապահ համակարգի ունակությունները, փորձեն զսպել իրենց ուսանող զավակներին։ Կարծում են՝ այս պահին չկա հրաման՝ ամբողջ ուժով,  հատուկ տեխնիկայի, միջոցների օգտագործմամբ  հակամարտության մեջ մտնել ըմբոստ զանգվածների հետ։ Այս պահի դրությամբ իրավիճակն այսպիսին է», –  ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ