19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որևէ պարտադրանք չի եղել, որ կախեն իմ նկարը. Ս. Սարգսյան

«Շանթ» հեռուստաընկերության եթերում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ որևէ պարտադրանք չի եղել, որ կախեն իր նկարը։ «Բայց դա արդյոք միայն վերջին տասնամյակում է եղել։ Որքանով ես եմ հիշում, իսկ ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո, իմ առանձնասենյակում կային։ Ի՞նչ կա դրա մեջ վատ։ Պետական սիմվոլ է։ Ես դրա կողմնակիցը չեմ։  Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք ու կասեինք, թե օրենքով այսպես է ։ Որևէ պարտադրանք չկա», – ասել է Սերժ Սարգսյանը։

Վարչապետը նշել է, որ որևէ դպրոցի տնօրեն չի պատժվի, եթե իր կամ նախագահ Արմեն Սարգսյանի նկարը փակցրած չունենա իր պատին։

Նա ընդգծել է` Սահմանադրական փոփոխությունները ծնվել են երկրի զարգացմանը համընթաց:

«Երեկ Ազգային ժողովում ես բացատրեցի, որ մեր պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր նախագահական կառավարման կարգը: Եվ դա գալիս էր մարդկանց մոտեցումներից` նրանք ավելի շատ վախենում էին քաոսից, անիշխանությունից, քան թե նախագահին տրված լիազորությունների ծավալից», – ասել է ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ