25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք մեր երկրում հակառակորդներ և թշնամիներ չունենք. Շարմազանով

 ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը. ՀՀԿ Գմ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»,-ասաց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք: «Խորհրդարանն օրենքով սահմանված կարգով ընտրել է վարչապետ»,-նշեց նա:

Շարմազանովն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը Ս. Սարգսյանի գլխավորությամբ պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները: Միևնույն ժամանակ Շարմազանովը հավելեց, որ այս հանրահավաքները ազդել են տնտեսության վրա: Այդ պատճառով էլ նա կոչ արեց վերադառնալ կառուցողական դաշտ:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե վարչապետի ընտրությունը եղավ այսպես ասած փշալարերի հետևում, ՀՀԿ խոսնակն արձագանքեց, որ ըստ Սահմանադրության՝ վարչապետ պիտի ընտրվեր մեծամասնությունը վայելող թեկնածուն, և պատգամավորներն էլ իրացրել են իրենց ազատ կամարտահայտումը: «Վարչապետի ընտրությունը զոկ արձանագրային միջոցառում էր: Նա արձանագրեց ուժերի այն հարաբերակցությունը, որ արձանագրվել էր 2017 թ-ի ապրիլին»,-ասաց Շարմազանովն ու հավելեց, որ ճիշտ ճանապարհը մնում է երկխոսությունը, սակայն ինքը չի ցանկանում հիմա այնպիսի մեկնաբանություններ տալ, որ կրակի վրա յուղ լցնի:

«Վարչապետն ընտրված է օրինական, քաղաքական մեծամասնությունն ունի բարձր պատասխանատվություն և կամք բարեփոխումները շարունակելու, միաժամանակ լսելու հասարակությունից եկող ազդակները»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ինչպես նախագահ Սարգսյանն էր առաջարկել, Փաշինյանը գնա երկխոսության, Շարմազանովն արձագանքեց, որ ինքն անուղղելի լավատես է. «Ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը՝ սա էլ կանցնի, այս փորձության մեջից էլ դուրս կգանք, կարևորն այն է, որ բոլորս գիտակենք, որ մենք բոլորս ՀՀ զավակներ ենք: Մենք պատրաստ ենք լսելու, իսկ մեր գործընկերոջ օրակարգը քաղաքական չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ