26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կասվի, թե ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարվել իրեն հատկացված ամառանոցից

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի մեկնաբանում, թե ինչու վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից:

«Ես կարծում եմ, որ վարչապետի խոսքը, որը վերաբերում է երրորդ նախագահին հատկացված առանձնատան հետ, ուղիղ տեքստով կներկայացվի ձեզ: Ավելի լավ պատասխանը կգտնեք հենց այնտեղ», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Իսկ թե որտեղ է ապրելու Սերժ Սարգսյանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ ապրելու է այնտեղ, որտեղ՝ վարչապետը:

«Այսինքն, վարչապետի համար հատկացված առանձնատանը` կառավարական ամառանոցում», – ասաց Դ. Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ