11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Մեծ փոփոխություններ չեն էլ լինելու․ առավելագույնը մեկ-երկու փոփոխություն կարող է լինել»

Քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանը կարծում է ՝ ամենևին էլ զարմանալի չէր, որ  մի քանի նախարար արդեն իսկ   վերանշանակվել է , և դեռևս փոփոխություններ չեն եղել։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ երեկ վերանշանակվել են Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը, իսկ այսօր՝ Վարդան Արամյանը, Դավիթ Լոքյանը, Սուրեն Կարայանը։

«Ավելին՝ փոխվարչապետների նշանակումն էլ անսպասելի չէր։  Դեռ որոշ նախարարական պորտֆելներ թափուր են․  ինչ-որ  լուրջ գնահատական կարելի է տալ, եթե նոր նշանակումներ լինեն, ավելի ոչ պոպուլյար անուններ պահպանվեն։ Կարծում եմ՝ ուրիշ հույսեր չկային էլ։ Ես, օրինակ, կարծում եմ՝ մեծ փոփոխություններ չեն էլ լինելու․ առավելագույնը մեկ-երկու փոփոխություն կարող է լինել, որոնք հիմնականում պայմանավորված կլինեն ոչ թե պաշտոնյայի աշխատանքի արդյունավոտությամբ, որքան ներիշխանական  տարբեր խմբավորումների ազդեցությամբ», –   ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով՝ մեր երկրում վաղուց արդեն ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոնի  նշանակելիս չեն նայում, թե նա ինչ էֆեկտիվությամբ կաշխատի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ