26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե այսօր անգամ ոստիկանական կամ այլ հնարքներով փորձեն խեղդել այս շարժումը, մեղմել, այն իսպառ չի վերանա»

«Ընդվզումներն ունեն սոցիալ-տնտեսական բովանդակություն: Մարդկանց ինքնասպանությունները սոցիալական հողի վրա դարձել են սովորական երևույթներ՝ բնության տեղումների նման: Մարդիկ աշխատանք չունեն: Մի քանի մասնագիտություն ունեցող մարդը արևածաղիկ է վաճառում, տնային ապրանքներն է վաճառում, որ գումար ունենա: Բա պարզ չէ՞, որ այս ամենի պատճառով դժգոհություն պիտի լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ծավալված շարժման մասին:

Ըստ նրա՝ պետությունը սեղմ ժամկետներում պիտի իրականացնի ժողովրդի վիճակը բարելավող քայլեր:

«Եթե այսօր անգամ ոստիկանական կամ այլ հնարքներով փորձեն խեղդել այս շարժումը, մեղմել, այն իսպառ չի վերանա, որովհետև պատճառը չի վերանում: Կարող է ընդվզումը դադարեցվի, բայց կլինի մեկ այլ ընդվզում»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ