25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ատելության արտահայտություններ ամենաշատը եղել են “Հայկական ժամանակ”-ում,”Կենտրոն”-ում, եւ 7or.am-ում

Հայաստանյան լրատվամիջոցներում ատելության խոսքը 1 տոկոս է կազմում: Ատելության խոսքի տարածվածության առումով առաջատարը երեք օն-լայն լրատվամիջոցներ են:  Այս եզրահանգմանն է եկել Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեն, որը անցած տարվա ապրիլ-դեկտեմբերին հետազոտել է հայաստանյան 9 լրատվամիջոց: Մասնավորապես3 հեռուստաընկերություն՝ Հ1 հանրային, “Երկիր մեդիա”, “Կենտրոն”,  3 թերթ՝“Ազգ”, “Հայկական ժամանակ”, “Հայոց աշխարհ” եւ 3 կայք՝ 1in.am, 7or.am, Tert.am:

 Բոլոր  լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է` 151939 հրապարակումներում:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ  ատելության արտահայտություններն առավել հաճախ են հանդիպում առցանց ԶԼՄ-ներում, քան թերթերում եւ հեռուստահաղորդումներում: Դիտարկված  երեք կայքերում ատելության խոսքի ընդհանուր քանակը 1097 է:

Ամենաշատը գրանցվել է 7or.am-ում՝ 567: Եթե դուք ուզում եք ատելության խոսքերի, մանավանդ քաղաքական ատելության խոսքերի պատկերը տեսնել, ապա պետք է կարդալ 7or.am: 1in.am-ում դրանք 354-ն են,  Tert.am-ում ատելության խոսքի ամենաքիչ քանակն արձանագրվել է՝ 176 արտահայտություն:

 Ատելության խոսքի ամենաքիչ քանակը, ըստ կոմիտեի նախագահի, գրանցվել է դիտարկված հեռուստաընկերությունների` Հ1 հանրայինի, “Երկիր մեդիա”-ի, “Կենտրոն”-ի լրատվական թողարկումներում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է ատելության 206 արտահայտություն, ամենաքիչը`Հ1-ի եթերում 29, ամենաշատը`”Կենտրոնում”` 116 ատելության խոսք: Իսկ “Երկիր մեդիայի” հաղորդումներում գրանցվել է ատելության 61 արտահայտություն:

 Դիտարկված թերթերում` ատելության 492 արտահայտություն է արձանագրվել: Այստեղ ամենաշատը գրանցվել է “Հայկական ժամանակ”-ում` 247, ամենաքիչը` “Ազգ”-ում` 86 ատելության արտահայտություն: Իսկ “Հայոց աշխարհ” օրաթերթում այդպիսիք 159-ն են:

 Ըստ ներկայացված տվյալների, ատելության արտահայտությունների հեղինակները հիմնականում լրագրողներն են` 67,9 տոկոս, մնացած դեպքերում` քաղաքական գործիչները կամ պետական պաշտոնյաները` 9,6 տոկոս, “vox populi”` 5,1 տոկոս, հասարակական գործիչները` 2,4 տոկոս եւ այլն:

Ըստ թեմատիկ դասակարգման գերակշիռը քաղաքական ատելության արտահայտություններ են՝ 64,2 տոկոս, 18,8 տոկոսը՝ սոցիալական: Դիտարկված ԶԼՄ-ներում գրանցվել է սեռական եւ կրոնական բնույթի ատելության արտահայտություններ՝ 5,5 տոկոս այլ բնույթի ատելության խոսքեր են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ