Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. ահազանգ
Այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին, տեղեկացնում է նույն ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան։
«Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել», – նշել է նա։
Նա նաև նշել է, որ ծեծողների լուսանկարները կան և շուտով կհրապարակվեն։