28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Էտ մեզ կարող եք է ասել, բայց Ռուսաստանին չեք կարող ասել՛՛

 ՛՛Մենք ականատես եղել ենք, թե ինչպես իւշխանությունների մեկնաբանությունների արդյունքում ստիպված ենք լինում վերանայել բազմապատկման աղյուսակը և սա նորություն չէ՛՛,-այսօր դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ Ռոբերտ Նազարյանն ասում է, որ հանձնաժողովը ՛՛գազային պայմանագրերից՛՛ ու ՛՛Հայռուսգազարդի՛՛ վաճառքից հետո գործելու է այնպես,  նույն եռանդով ու ոգով, սակայն դա բացարձակապես չի համապատասխանում այս պայմանագրին: Ըստ Ռուստամյանի՝ պայմանագրում կետեր կան, համաձայն որոնց  ՛՛Հայռուսագազարդի՛՛ իրավուքններն ու շահերը ենթակա չեն փոփոխությունների, լրացումների, հետ կանչման առանց ռուսական կողմի նախապես զգուշացման, իսկ հանձնաժողովն էլ պիտի պաշտպանի ռուսական կողմի տնտեսական շահերը:

՛՛Մեր սահմանդրությունն ասում է, որ այս պայմանագիրը վեր է մեր բոլոր օրենքներից, որպես հանձնաժողով պարտավոր եք գործել մեր օրենքներով, ինչ օրենք էլ ընդունենք վաղը, փոխենք մեր կարգը, դուք պարտավոր եք հետևել, այս մարդիկ իրավունք ունեն ասելու, որ այս կարգերը մեզ համար չեն գործելու:

Այստեղ գրած է, որ դուք պարտավոր եք իրենց տնտեսական շահերը չոտնահարել, ձեր հանձնաժողովը վերածվելու է այս պայմանագիրը երաշխավորող հանձնաժողովի: Դուք ասում եք ողջ հանրությանը, որ շարունակելու եք գործել այնպես ինչպես նախկինում, էտ մեզ կարող եք է ասել, բայց Ռուսաստանին չեք կարող ասել, սա ՛՛Հայռուսգազարդն՛՛ է, որի հետևում կանգնած է Ռուսաստանը: Սրա մասին է  հարգելիներս, ինչո՞ւ ենք մենք մեզ խաբում՛՛,-հարցրեց պատգամավորը:

Իսկ Ռոբերտ Նազարյանն էլ պատասխանեց, որ համամիտ չէ Ռուստամյանի հետ:  ՛՛Եթե ես զգամ՝ կաշկանդված եմ, խոստանում եմ գամ, ԱԺ բոլոր պատգամավորների օգնությանը դիմեմ՛՛,-հավելեց նա:

՛՛Մնում է Ձեր կարծիքի հետ համաձայն լինի Ռուսաստանը, ՛՛Հայռուսգազարդը՛՛, ՛՛Գազպրոմը՛՛, բոլոր խնդիրները վերազգային կառույցներում են լուծվում ու այդտեղ ենք պատասխան տալու ամեն ինչի համար՛՛,-ասաց Ռուստամյանը:

Ապա նա հարցրեց, թե ինչու են մարդիկ իրենք վճարում ամսական որոշակի գումար գազի անվտանգության ապահովման համար: Իսկ Նազարյանն էլ պատասխանեց, որ դա անվտանգության համար է, և քանի որ ներտնային համակարգի հետ է կապված, պիտի բնակիչները վճարեն, ոչ թե ՛՛Հայռուսգազարդը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ