Հանրային հեռուստաընկերությունը՝ “Օսկար” կինոմրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակող
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր հավատարիմ ֆիլմասեր հեռուստադիտողների համար:
Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ “Օսկար” մրցանակաբաշխությունը:
“Օսկար”-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։
Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքը յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 23:30-ին, կցուցադրի օսկարակիր ֆիլմեր՝ “Միլիոնատերը հետնախորշից”, “Արտիստը”, “Թարգմանության դժվարություններ”, “Գեյշայի հուշերը»”
Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին