06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԵԽԽՎ-ում բացատրելու կարիք չի եղել

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անձնական հրավերով չմասնակցեց ԵԽԽՎ նիստին և բարձրացրեց հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը: Հարությունյանը հորդորեց դա պարզել հենց Փոստանջյանից։

Ինչ վերաբերվում է պատվիրակության լիազորությունների վիճարկմանը, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, թե նախապես էլ գիտեր, որ նման հարց բարձրացնելու դեպքում հարցը կլուծվի բացառապես հօգուտ ՀՀ-ի։

՛՛Մեկնելուց առաջ ես արդեն հայտարարել էի, որ եթե նման քայլ լինի՝ ես որևէ ջանք չեմ գործադրելու, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ նման ցանկացած վիճարկումը մեր պատվիրակության լիազորության որևէ բացասական ավարտ Հայաստանի համար չէր ունենա՛՛:

Հարությունյանի խոսքով՝ հայկական պատվիրակության կազմի փոփոխման հարցը ԵԽԽՎ-ում բացատրության առիթ չի եղել, և պատվիրակության կազմը հաստատվել է:

Նա հիշեցրեց, որ եթե մեկը մտադիր է կառուցածքի հարցը բարձրացնել, պետք է առնվազն 10 պատգամավորի համոզել։

Հիշեցնենք, ԱԺ նախագահի որոշմամբ ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանի անդամակցությունը ԵԽԽՎ պատվիրակությանը դադարեցվել է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ