Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի որոշել
Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ “Ժառանգության ” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ քաղաքական դաշտը տեկտոնական իրավիճակում է, որը կարող է բերել թե երկրաշարժի, թե հրաբխի: Վերլուծելով ասելիքը քաղաքական գործիչը նախ անդրադարձավ ”Ժառանգություն” կուսակցության շուրջ առաջացած վերջին շրջանի լայնամաշտաբ քննարկումներին.
”Վերջին ժամանակաշրջանում ժառանգությունը մշտապես և լրագրողական համքարության և քաղաքական դեմքերի շուրթերին էր: Առաջին հերթին դրական եմ գնահատում Թևան Պողոսյանի պատգամավորական մանդատը հետ վերցնելու որոշմանը: Նա այս տարիների ընթացքում բացառապես դրական գործնեություն է ծավալել, մասնավորապես արտաքին ճակատում և հույս ունենք, որ դրական և ավելի ծավալուն գործնեություն կծավալի նաև հետագայում”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
”Ժառանգության” փոխնախագահը անդրադարձավ նաև կուսակցության փլուզման շուրջ առաջացած խոսակցություններին. ”Չար լեզուները կարծում էին, որ Թևան Պողոսյանի վայր դնելու հետո ժառանգությունը կքանդվի:Սակայն դա այդպես չէր կարող լինել և փառք Աստծո մենք հասկացանք միմյանց”:
Մարտիրոսյանը քննարկեց նաև փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրվելիք հանրահավաքի մասին խոսակցությունները.”Ապատեղեկատվության նոր հոսք կա, որ մենք փետրվարի 18-ին միտինգ ենք անելու, բայց նշեմ, որ մենք դեռ չենք որոշել ֆորմատը: Այդ մասին մենք կտեղեկացնենք ավելի ուշ”,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը: