26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե անձը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, մենք նրան չենք կարող պետական դավաճան անվանել. Գ. Պետրոսյան

««Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ուստի որևէ տրամաբանություն չկար այսօր չներկայանալու ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Սա մեզ որևէ այլ պարտականությամբ չի կաշկանդում: Ասել ենք, հիմա էլ պնդում ենք, որ հետևողական ենք լինելու հանրապետության նախագահի աշխատանքը գնահատելու հարցում: Սա որևէ այլ իրավական հետևանք չառաջացնող միջոցառում է», – նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պդնում է՝ Արմեն Սարգսյանը վիրավորել է ՀՀ քաղաքացիներին, որովհետև ինչ-որ ժամանակաշրջանում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, Պետրոսյանը նկատեց, որ եթե անգամ Արմեն Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիությունից, դա իր իրավունքն է:

«Եթե այս կամ այն հանգամանքից ելնելով՝ անձը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, մենք նրան չենք կարող պետական  դավաճան անվանել», – հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ