21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի` «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումից առաջ հանդիպել է տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ:

ՀՖՖ նախագահն առանձնազրույց է ունեցել 51-ամյա մասնագետի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարել է այն մասին, որ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային հավաքայկանի գլխավոր մարզչի պաշտոնից, և որ նոր մասնագետի անունը կհայտարարվի մոտ օրերս:

Հնարավոր թեկնածուների թվում նշվում է նաև Գյուլբուդաղյանցի անունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ