Արևմուտքը փոխում է իր սահմանած խաղի կանոնները. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ: Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն կա գիտակցում, որ Ռուսաստանի դեմ չեն կարող արդյունավետ լինել այն նույն տնտեսական սահմանափակման գործիքները, որոնք Արևմուտքը կիրառեց ժամանակին Իրանի դեմ:
Գլոբալ խնդիրն այն է, որ փոխվում է ողջ աշխարհը, փոխվում է երկրների դասավորությունները, գերտերությունների ազդեցությունները, երկրագնդի աշխարհատնտեսական համակարգն է փոխվում, որը լուրջ մարտահրավեր է բոլոր երկրների համար: Սա պայքար է նրանց միջև, ովքեր կարծում են, որ ներկայիս` լիբերալ գլոբալիզացիոն համակարգը պետք է փոխվի, և նրանց միջև, ովքեր կարծում են, որ այն արդարացնում է իրեն»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով «Սկրիպալի գործով» պայմանավորված Արևմուտք-ՌԴ լարվածության խորացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Նրա կարծիքով՝ այս ամենն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Հայաստանի վրա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: