Պատրաստվենք, որ 2015-ին ծիծակ կոշիկներով գնանք Ծիծեռնակաբերդ եղեռնի 100-ամյակը նշելու
Ինչպես ասում են՝ անունը կա, ամանումը չկա. անհիշելի ժամանակնմերից սկսած ՛՛Մնջախաղի պետական թատրոնը՛՛ չունի իր սեփական տանիքը: Henaran.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն անդրադարձավ թատրոնի ցավոտ խնդիրներին եւ ձեռքբերումներին:
՛՛83 թվականից ՛՛Մնջախաղի թատրոնը՛՛ պետական կարգավիճակ է ստացել, բայց առ այսօր շենքային խնդիրը չի լուծվել: Կարծում եմ թատրոնի շենքային հարցը ընդամենը մի պատճառով չի լուծվում՝ չկա կամք: Անտարբերության խնդիր է. ավելորդ գլխացավանք և ավելորդ ծախսեր ոչ մեկին պետք չէ:
Դերասանը սիրում է թատրոնը իր տունը համարել, բայց եթե չկա այդ տունը, կամ այդ տունը միշտ վարձակալած է, ապա դերասնի սիրտն էլ, մի տեսակ, չի կպնում այդ տանը: Մենք հիմա այդ վիճակում ենք, բայց մյուս կողմից էլ թատրոնը շենքը չի, թատրոնը օրգանիզմ է, և մենք մեր գործունեությամբ տարիներ շարունակ ապացուցում ենք դա:
Օրինակ, զուտ պրոֆեսիոնալ հետաքրքրությունից դրդված Վրաստանում մի նախագծի մասնակցեցինք, որը ռուսական ՛՛Տրիգա՛՛ ընկերության նախաձեռնությունն էր: Մեր դերասաններից Հովհաննես Հաջինյանը և մի թուրք դերասան 43 ժամ անընդմեջ ձեռք ձեռքի տված բարևելու պրոցես ներկայացրեցին:
2 գիշեր և 1.5 ցերեկ հայ և թուրք դերասանները անդադար բարևում էին միմյանց: Սա հատուկ նպատակ ուներ. 2009 թվականին, երբ Կարսում դեմոնտաժ արվեց հայ և թուրք ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ ՛՛Բարեկամության արձանը՛՛, որոշվեց բարեկամության կենդանի արձան ստեղծել”,-պատմեց Դադասյանը:
Ամբողջ ընթացքը նկարահանվել և ՛՛Գինես՛՛ է ուղարկվել, սպասում են պատասխանի՝ ճանաչվելու համար աշխարհում ամենաերկար ձեռքսեղմումը:
Ինչպիսի արձագանքներ ստացվեցին այս յուրօրինակ ակցիա-նախագծին : ՛՛Բնականաբար դաշնակները մեղադրեցին մեզ, թե՝ ինչու եք թուրքերին բարևել, այն էլ 43 ժամ: Սպորտսմեններն ասացին, որ եթե նմանատիպ մի ռեկորդ սպորտի բնագավառում սահմանվեր, հաստատ պետական և մասնավոր ֆինանսավորում կլիներ և կբարձրաձայնվեր այդ մասին:
Բայց դե եթե հարցը մշակույթին է վերաբերում, ապա դա բոլորի համար էլ մեկ է: Ցավալի է, բայց դա այդպես է: Իհարկե, պետք է պատրաստվենք, որ 2015-ին ծիծակ կոշիկներով գնանք Ծիծեռնակաբերդ եղեռնի 100-ամյակը նշելու”,-մեզ հետ զրույցում ասաց թատրոնի փոխտնօրեն Արամ Կոջոյանը` մինչեւ վերջ անկեղծանալով.
”Երբեմն սկսում ենք ինքներս մեզ վրա կասկածել՝ կարող է մենք սխալ ենք, վատն ենք. բայց չէ, որովհետև եթե լավը չլինեինք Գերմանիայից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Նորվեգիայից, Ճապոնիայից Ավստրալիայից ու էլի շատ երկրներից մեզ հյուրախաղերի չէին հրավիրի: Ի դեպ, բացառապես իրենց ծախսերով և դեռ մի բան էլ հոնորար կտային վարպետության դասեր անցկացնելու համար:
Հենց այստեղ էլ հասկանում ես, որ քո երկրի իրավիճակն այնպիսին է, որ հիմա թատրոնի ժամանակը չի, հո զոռո վ չի: Բայց դե, մենք կանգ չենք առնում, ավելին՝ այս տարի ուզում ենք Եվրոպայից հետաքրքիր մշակութային դեմքերի հրավիրել Հայաստան, օրինակ՝ Չարլի Չապլինի թոռանը, իսկ սրա համար լուրջ ֆինանսներ են պետք՛՛:
Սոնա Խաչատրյան