21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաթեթում` այց Գառնի եւ Գեղարդ եւ երկու բաժին խաշ /վիդեո/

Օրեր առաջ ամերիկացի հայտնի հումորիստ Քոնան Օ’Բրայենը իր հաղորդման եթերում Հայաստանին նվիրաբերեց իր հսկայական bobblehead-ը (մեր մոտավոր թարգմանությունը` ճոճագլխիկ):

Քանի որ որեւէ պաշտոնական արձագանք Հայաստանից չեղավ, առաջին ռազմահայրենասիրականը հայտնում է, որ մենք պատրաստ ենք ընդունել պարոն Օ’Բրայենի նվիրատվությունը, ինչպես նաեւ հյուրընկալել նրան Երեւանում:

Վստահեցնում ենք, որ հակառակ մեր գլենդելահայ հայրենակցի պնդման, Հայաստանում շատ ապահով է: Մենք հորդորում ենք պարոն Օ’Բրայենին անձամբ իր հետ բերել ճոճագլխիկը (հասկանում ենք, գուցե լավագույն թարգմանությունը չի) եւ գոնե մի քանի օր անցկացնել մեր երկրում: Առաջարկվող փաթեթի մեջ նաեւ մտնում է այց Գառնի եւ Գեղարդ եւ երկու բաժին խաշ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ