20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դրամաշնորհ են ստացել, պայքարում են. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Ռազմական և քաղաքական փորձագետ Հայկ Նահապետյանն ասում է, որ եթե ընդդիմադիր ուժերը պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, պետք է նախևառաջ ասեն, թե արդյոք իրենց թեկնածուն ունեն, թե ոչ: «Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի ու իր համախոհների կողմից, հիմնականում քարոզչական է: Իրենք քարոզչական նպատակներ են դրել: Եթե մի բան ասում ես, որ վատն է, պիտի նաև լավը ներկայացնես: Եթե իրենք ցույց չեն տալիս, թե լույսը որն է, ուրեմն ծառայում են այդ խավարին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ եթե հաջողության հասնեն, կարող են նաև արժանի թեկնածու ներկայացնել, փորձագետն արձագանքեց, որ այդ դեպքում այդ թեկնածուին մի քանի հարցեր կլինեն, պարզ կդառնա, թե արդյոք նա ունի վարչապետի համար անհրաժեշտ հատկանիշները:

Հայկ Նահապետյանը նաև հայտարարեց, որ այդ ընդդիմադիրները դրամաշնորհներ են ստացել այս պայքարի համար: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ