29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուզում եմ անկեղծ ասել՝ շնորհակալությո՛ւն, պարո՛ն վարչապետ. նախկին վարչապետ

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությանը։ 

Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից, ուզում եմ անդրադառնալ հետևյալին.

1) 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղևորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով -26.9 հազար: Այլ կերպ ասած՝ էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը,

2) Իր գործունեության ընթացքում ո՛չ իր, ո՛չ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված՝ հանրային քննարկման առարկա դարձած որևէ կոռուպցիոն գործարք չի արձանագրվել,

3) Տաղանդաշատ և արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է,

4) Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլևս հարատև են լինելու,

5) Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ,

6) Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ և կարևոր գործընթաց է սկսվել երկրում,

7) Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ և ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով,

8) Բյուջեի հարկային եկամուտները 20 և ավելի տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ,

9) Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է,

10) Եվ, իհարկե, ժպիտը, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում:

Այս ամենի և էլի շատ բաների համար որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի՝ ուզում եմ անկեղծ ասել՝ շնորհակալությո՛ւն, պարո՛ն վարչապետ: Բարին ընդ Ձեզ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ