08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ուղեւորահոսքի զգալի աճ` նախորդ հունվարի համեմատ

2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ “Զվարթնոցում” ուղեւորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղեւոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղեւոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:

Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի “Զվարթնոց” կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է:

 

Ի դեպ, Էյր Արմենիա ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին Արմավիան իր 7 օդանավերով տեղափոխել էր 18224:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ