29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված իրողությունները դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից ունեցել են բացասական ազդեցություն. ՄԻՊ

Տեխնիկական վրիպակի պատճառով մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարևոր դիտարկումներ։ Տարեկան հաղորդման վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ընտրական իրավունք» բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի, այդ թվում՝ հանրային ծառայողների (դպրոցների աշխատակիցների) վրա ճնշումներ գործադրելու, այդ ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու հարցերի վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ այդ իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաև առաջ են բերել մտահոգություններ ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ:

Վերոգրյալից բացի, Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Այս առնչությամբ հատկապես պետք է նշել, որ լրագրողները կատարում են անփոխարինելի հանրային գործառույթ այնպիսի կարևորագույն իրադարձության շրջանակում, ինչպիսին խորհրդարանական ընտրություններն են, որի միջոցով պետք է ձևավորվի երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Ուստի, լրագրողների աշխատանքը հատկապես պետք է լինի պաշտպանված՝ հանրությանն ընտրական գործընթացի, այդ թվում՝ խախտումների կամ ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ լիարժեք տեղեկությունների փոխանցումը երաշխավորելու նպատակով:

Պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պատասխանատվության մեխանիզմի ոչ լիարժեքության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն, ինչն էլ իր հերթին չի ունենում որևէ կանխարգելիչ ազդեցություն նման ապօրինությունները հետագայում կանխելու տեսանկյունից: Այս ամենը խնդրահարույց է հատկապես ընտրական գործընթացների տեսանկյունից, քանի որ լրագրողի պաշտպանված մասնագիտացված աշխատանքը հանրային վստահության կարևոր բաղադրիչ է:

Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պաշտպանված է պետության կողմից իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից:

Որպես վերջնական տարբերակ՝ խնդրում ենք հիմք ընդունել կից ներկայացված, ինչպես նաև տարեկան հաղորդման՝ կայքում առկա տարբերակը։ Դրանում առկա են ինչպես նշված, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ:

 

 

Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով.

http://www.ombuds.am/images/haxordum-30.03.2018-final.pdf

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ