31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկվել են նաև Երևան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներն ընդլայնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև տնտեսության, սոցիալական ապահովության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Նաուաֆ Ալ Էնեզին նույնպես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ ծրագրերի իրագործման ուղղությամբ: Հայաստանը և հայ ժողովրդին Քուվեյթի հանրությանը ճանաչելի դարձնելու համար դեսպանն անհրաժեշտ է համարել իր երկրում ՀՀ դեսպանության կողմից ցուցահանդեսների և տարբեր միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացումը: Քննարկվել են նաև Երևան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները:

Միքայել Մելքումյանը դեսպանին փոխանցել է իր` Քուվեյթի Պետության խորհրդարանի փոխխոսնակին Հայաստան այցելելու հրավերը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ