«Ապրիլյան պատերազմում մենք առյուծների կորցրինք»
«Ապրիլյան պատերազմում մենք առյուծների կորցրինք։ Բավական է մեկ առ մեկ հիշել այդ քաջերին, որոնք ոտքի կանգնեցին և զոհվեցին հայրենիքի համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Եղիազարյանը հիշեցրեց՝ Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է են դեպքեր, երբ մեր տղաները հետ են գնացել, բայց չանցած ժամեր՝ կրկին առաջ են գնացել։ Ապրիլյան պատերազմի ընթացքում, սակայն, այդպես չեղավ:
«Մեզ տասը տարի կերակրում էին «ապահով Հայաստան»- ով: Պարզվում է՝ Հայաստանի միջին բնակիչը շատ էր ցանկանում ապրել ապահով Հայաստանում: Այնքան էին ասում, մարդիկ, ովքեր գիտեին՝ ով է ասողը, սկսեցին հավատալ: Երեք օրում պարզվեց՝ ինչ ապահովի մասին է խոսքը»,- ասաց Եղիազարյանը։