26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թմրամիջոցը մտցրել են ՔԿՀ բերդի աշխատակիցները «զոն նայողի» հետ. Ժողովուրդ

ԱԱԾ-ի կողմից Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամի­ջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան:

Դեռ ամիսներ առաջ օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ քնն­չական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ ըստ նախաքննությամբ բացահայտված տվյալների՝ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատա­կիցներ, անազատության մեջ պահ­վող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրա­միջոցները եւ ուղարկել ՔԿՀ:

Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ են 1-ը՝ «Գորիս» ԲԿ բժիշկ: Եւ ահա դատապարտյալ­ների կողմից թմրանյութի մատակարարման դեպքով 9 մեղադրյալի մա­սով գործը ուղարկվել է դատարան: Մասնավորապես տեղեկացանք, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Դավիթ Մովսիսյանը. նա կալանավայ­րում իրացնելու նպատակով ապօրի­նի ձեռք է բերել, իր մոտ պահել եւ փոխադրել զգալի չափի թմրամիջոց, ինչպես նաեւ օժանդակել է ազա­տազրկված մյուս անձանց իրացնելու թմրամիջոցները:

Գորիսի ՔԿՀ-ի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց, ինչպես նաեւ ծառայության գծով թողտվու­թյան համար պաշտոնատար անձին տվել է կաշառք:

Դատապարտյալներ Արթուր Պապիկյանին, Արման Հարությունյանին, Անդրանիկ Խաչատուրյանին, Անդրա­նիկ Մարգարյանին, էգգար Համբարձումյանին մեղադրանք է առաջադր­վել այն բանի համար, որ նրանք ազատազրկման ընթացքում, առանց իրացնելու նպատակի, փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց, ինչպես նաեւ ծառայության գծով թողտվության համար պաշտոնատար անձին տվել է կաշառք:

 Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ