21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանում ոստիկանը տրանսպորտից օգտվելու համար փող է խնդրում անցորդներից. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ Երեւանի կենտրոնական փողոցներում արդեն մի քանի օր է, շրջում է մի ոստիկան՝ ոստիկանական համազգեստով, մոտենում մարդկանց, հայտնում, որ ոստիկանական ծառայությունն ավարտել է ու Արմավիր հասնելու համար իրեն գումար է պետք։

“Երեկ նա մոտեցել է նաեւ “Հժ”–ի թղթակցին ու մարզ գնալու պատճառաբանությամբ 600 դրամ խնդրել։ Օրեր առաջ միևնույն պատճառաբանությամբ մի ոստիկան էլ մոտեցել էր լրագրող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին ու խնդրել 500 դրամ. “Մի քիչ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի ոստիկան եւ խնդրեց 500 դրամ՝ բացատրելով, որ նոր է ավարտել ծառայությունը, պետք է հասնի տուն, շրջան”,– ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Կիվիրյանը։ Երեկ մեր թղթակիցը Կիվիրյանի հետ կապ հաստատեց եւ նկարագրություններից պարզ դարձավ, որ խոսքը նույն երիտասարդ, կրտսեր ոստիկանի մասին է։ Վերջինս ենթադրաբար իսկապես Արմավիրի մարզից է, աշխատում է Երեւանի բաժիններից մեկում եւ ամեն օր աշխատանքից հետո տուն հասնելու խնդիր ունի”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ