18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է

Փետրվարի 18-ին ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է հանդիպել ժողովրդի հետ:

Ինչպես Henaran.am-ին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իրազեկել են Երևանի քաղաքապետարանին, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ֆորմատով է լինելու հանդիպումը, հանրահավաք կլինի, թե ոչ:  

”Դեռ չգիտենք` ինչ ֆորմատ է  լինելու, այս պահի դրությամբ քանի որ օրենքի խնդիր կա, պիտի յոթ օր շուտ դիմենք, իրազեկել ենք: Ինչպիսին կլինի ֆորմատը, դեռ քննարկման կարիք կա”,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք ժողովուրդը վստահում է նախագահի նախկին թեկնածուին, թե վստահությունը կորցրել է ապրիլի 9-ից հետո, Մարտիրոսյանը պատասխանեց, որ չնայած որոշ լրատվամիջոցներով հրապարակումներ են լինում Հովհաննիսյանի դեմ, սակայն.  ”Նա երկու շաբաթ առաջ եղել է Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, և ինքը շատ ոգևորված եկավ: Մենք էլ տեղյակ չէինք, որ գնացել է, սակայն երբ հանդիպեցի, շատ ոգևորված էր, ով իր հետ եղել է, նա էլ ասաց, որ ժողովուրդը շատ ջերմ ընդունեց պարոն Հովհաննիսյանին ու ասացին, որ պետք է միասին գնանք առաջ: Հիմա այնպես որ չգիտենք` ինչ աստիճանի է այդ վստահությունը, բայց այց այցերը ցույց են տալիս, որ կա”:

Հիշեցնենք, որ նախորդ տարի փետրվարի 18-ին կայացան նախագահական ընտրությունները, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց մոտ 37 % ձայն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ