21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ապրիլյան պատերազմից հետո դասեր քաղեցինք

Ապիլյան պատերզմից հետո հանրությունը մտածեց նաև մեր բանակում առկա թերությունների մասին
Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է՝ ակնհայտ էր, ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցավ համախմբում։

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց հոգեբանը։

Ըստ Խուդոյանի՝ Ապիլյան պատերզմից հետո հանրությունը մտածեց նաև մեր բանակում առկա թերությունների մասին․ սլաքներն ուղղվեցին իշխանությունների դեմ։

«Խոսվեց այն մասին, որ ահա՛, բանակն էլ է թալանվում, որ այնտեղ էլ նորմալ վերահսկողություն չկա, որ որոշ գեներալներ գիտեին հարձակման մասին, ու նրանց մեղքով դա տեղի ունեցավ: Նույնիսկ երկու դիրքերի կորուստ որ ունեցանք, հոգեբանական տեսանկյունից ժողովուրդն իրեն պարտված չզգաց», – ասաց Խուդոյանը:

Ըստ հոգեբանի՝ Ապիլյան պատերազմից հետո մեր  ԶՈՒ-ում սթափվել են գոնե որոշակիորեն։

«Ինչքանով ես եմ ինֆորմացված,  բազմապատիկ անգամ ավելի հզոր պաշտպանական համակարգ է տեղակայված սահմանում: Դրա շնորհիվ մի քիչ ավելի սթափ սկսեցին նայել այդ հարցերին: Դասերը բավական մեծ էին», –  ասաց Խուդոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ