26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել. Ժամանակ

«Դաշնակությունում հերթական կառավարության կազմավորումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնախավն ուզում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ուղարկել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախարարի պաշտոնից չի կտրվում:

Նախարարական պորտֆել է ուզում նաեւ նախկինում նախարար աշխատած եւ այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վարդանյանը:

Նա էլ «Տաշիր» ընկերությունների  խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է լոբբինգ անել մշակույթի նախարարի համար, սակայն սփյուռքահայ մեկ այլ մեծահարուստ բարերար էլ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է գործող նախարար Արմեն Ամիրյանի համար:

Իշխանության ներսում էլ առանձնապես հակված չեն Աղվան Վարդանյանին նախարարական պորտֆել տալ, քանի որ դեռեւս փակված չեն սոցապ նախարար Աղվան Վարդանյանի անվան հետ կապված ՎՊ բացահայտումները:

Վերահսկիչ պալատը բացահայտել էր հարյուր միլիոն դրամների հասնող գումարների անհետացում. Չափահասության տարիքի հասնող որբանոցի սաների համար բնակարաններ գնելու համար նախատեսված գումարներն անհետացել էին ու այդպես էլ չգտնվեցին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ