23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի՞ վախենում դատախազությունից ու Իշխան Զաքարյանից

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոսատնում է, որ իրենց նախարարությունում ՛՛ատկատներ՛՛ չեն լինելու: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցից հետո արդյոք թափանցիկ են աշխատելու, և ինչ են անելու ՛՛ատկատներից՛՛ խուսափելու համար: Արամ Հարությունյանը հայտնեց, որ իրենց բյուջեն 2. 3 միլիարդ դրամ է կազմում: Այդ գումարները օգտագործվելու են գնումների, աշխատավարձերի, մանրաձկան համալրման, մաքրման աշխատանքների համար:

Ինչ վերաբերում է նրան, որ ոչ իշխանական ուժերը հնարավոր է անվստահություն հայտնեն կառավարությանը, ապա նախարարը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում:  ՛՛Բայց ասեմ, որ քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, և այդքանով ամեն ինչ ասված է, իմ գործունեությունը ես ծավալում եմ մեր քաղաքական թիմի հետ համատեղ՛՛:

Հարցին, թե չի վախեցնում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է անցկացնում նախարարություններում, նա պատասխանեց, որ հակառակը ողջունելի է համագործակցությունը իրավապահ մարմինների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ